Միաբանական համագումարն ընտրեց կազմակերպիչ նոր հանձնախումբ
Օգոստոսի 16-18-ը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւԱմենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում անցկացվեց ընդհանուր միաբանական չորրորդ համագումարը: Օգոստոս 18-ին` վերջին նիստի ընթացքին, կատարվեց միաբանական համագումարի կազմակերպիչ նոր հանձնախմբի ընտրություն, որը եւվավերացվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից:
Նոր դիվանի ատենապետ ընտրվեց Տ. Կոմիտաս վարդապետ Հովնանյանը (Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակություն, Ֆրանսիա), ատենադպիր` Տ. Տաճատ աբեղա Ծատուրյանը (ԱՄՆ Արեւելյան թեմ), Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ հարաբերությունների համակարգող` Տ. Վազգեն աբեղա Նանյանը (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին), իբրեւխորհրդականներ ընտրվեցին Տ. Օշական վարդապետ Գյուլգյուլյանը (Հնդկաստանի հայոց հովվություն) եւՏ. Բարսեղ աբեղա Փիլավչյանը (Հունգարիայի, Չեխիայի եւ Սլովակիայի հայոց հովվություն): Հանձնախմբի անդամները նաեւպարտականություններ ստանձնեցին տարբեր երկրամասերում պաշտոնավարող միաբանների հետ կապ պահելու համար: Ըստ այդմ կատարվեց հետյալ բաշխումը. Հայր Կոմիտասը պատասխանատու է Արեւմտյան Եվրոպայի երկրների, Հայր Օշականը` Միջին եւՀեռավոր Արեւելքի երկրների, Հայր Բարսեղը` Կենտրոնական Եվրոպայի երկրների, Հայր Վազգենը` Հայաստանի, Արցախի եւԱՊՀ մնացյալ երկրների, իսկ Հայր Տաճատը` Հյուսիսային եւՀարավային Ամերիկայի երկրների միաբանների համար:
Հաջորդ օրը` օգոստոս 19-ին, նորընտիր դիվանը գումարեց իր առաջին ժողովը, որտեղ ընդունվեցին մի քանի որոշումներ: Առաջիկայում հանձնախումբը առանձին գրքույկով կհրատարակի 2006թ. միաբանական համագումարի բոլոր զեկույցները եւքննարկված նյութերը: Կտպագրվի նաեւբոլոր միաբանների հասցեագիրքը:
Ճշտվեց նաեւժամանակացույցը հաջորդ միաբանական համագումարի, որը տեղի կունենա 2009թ. հուլիսի առաջին կեսին: