Մեկնարկեց ՙԱջակցություն ընտանիքներին՚ ծրաԳրի երկրորդ փուլը

Մեկնարկեց ՙԱջակցություն ընտանիքներին՚ ծրաԳրի երկրորդ փուլը 07.03.2012
Մեկնարկեց ՙԱջակցություն ընտանիքներին՚ ծրաԳրի երկրորդ փուլը

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳարեԳին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և ՀՀ Կրթության և Գիտության նախարար Արմեն Աշոտյանի աջակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը ԵՀԽ Հայաստանյան միջեկեղեցական բարեԳործական ՙԿլոր սեղան՚ հիմնադրամի հետ համատեղ սկսեց իրականացնել ՙԱջակցություն ընտանիքներին՚ ծրաԳրի երկրորդ փուլը:

ԾրաԳրի նպատակն է ամրապնդել Եկեղեցի-դպրոց-ընտանիք կապը, նպաստել հոԳևոր, ազԳային, բարոյական արժեքների պահպանմանը:

ԾրաԳրի առաջին փուլն անցկացվել էր 2010-2011 ուսումնական տարվա ընթացքում: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայաստանյան թեմերի և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համաԳործակցաբար ՀՀ տարբեր մարզերի շուրջ 100 դպրոցներում կազմակերպվել էին համայնքների հոԳևոր հովիվների հանդիպումներ ծնողների հետ: Պարբերական հանդիպումների ընթացքում հոԳևոր հայրերը վերլուծել են ընտանեկան տարաբնույթ հիմնախնդիրներ Հայոց Եկեղեցու արժեհամակարԳի համատեքստում, ինչպես նաև քննարկել ընտանեկան բռնություններին վերաբերող խնդիրներ, պատասխանել ծնողներին հուզող հարցերին: Որպես օժանդակ նյութ` դպրոցներին և ծնողներին տրամադրվել էր ՙՔրիստոնեական ժամանակակից ընտանիքն իբրև հասարակության հենք՚ Գրքույկը:

ԾրաԳրի երկրորդ փուլի շրջանակներում մարտի 5-7-ը Ծաղկաձորում անցկացվեց ծրաԳրին մասնակից եկեղեցականների համաժողով ՙԲռնությունների հոԳեբանական ասպեկտները՚ թեմայով, որին ներկա էին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայաստանյան թեմերի երեսունհինԳ քահանա հայրեր:

Համաժողովին իրենց մասնակցությունն ու օրհնությունները բերեցին Կոտայքի և Գեղարքունյաց թեմերի առաջնորդներ Տ. Առաքել եպիսկոպոս Քարամյանը և Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, մասնակիցներին ողջունեցին նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը և ԵՀԽ Հայաստանյան միջեկեղեցական բարեԳործական Կլոր սեղան հիմնդրամի Գործադիր տնօրեն Կարեն Նազարյանը:

Համաժողովին բանախոսություններով հանդես եկավ Ռուսաստանի Դաշնության բռնության զոհերի պաշտպանության ազԳային հիմնադրամի ավաԳ խորհրդական ՍերԳեյ Բորզովը, ով վերլուծեց ընտանեկան հիմնախնդիրների հոԳեբանական հիմքերը և ընդԳծեց համայնքի հոԳևոր հովվի դերակատարության կարևորությունը ընտանեկան, միջանձնային և երեխաների դաստիարակության վերաբերվող տարաբնույթ խնդիրների լուծման ընթացքում:

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ
Քրիստոնեական դաստիարակության կենտրոն