Մեկնարկեց «Հոգևոր աջակցություն ընտանիքներին» ծրագրի հերթական փուլը
Մեկնարկեց «Հոգևոր աջակցություն ընտանիքներին» ծրագրի հերթական փուլը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի աջակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը ԵՀԽ Հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետ համատեղ կազմակերպեց «Հոգևոր աջակցություն ընտանիքներին» ծրագրի հերթական` երրորդ փուլը:
Ծրագրի շրջանակներում ապրիլի 17-19-ը Ծաղկաձորում կազմակերպվել է համաժողով` գենդերային հիմնախնդիրների, գենդերային բռնության և հայրական պատասխանատվության վերաբերյալ, որին մասնակցում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայաստանյան թեմերի ներկայացուցիչ քահանա հայրեր և ՔԴԿ տարածաշրջանային պատասխանատուներ: