Մեկնարկեց «Անդրանիկ» սկաուտական բանակումը
Հուլիսի 24-ին Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախաձեռնությանբ Լոռու մարզում մեկնարկեց «Անդրանիկ» սկաուտական բանակումը: Բանակումին մասնակցում են Հայաստանի, Իրանի, Իրաքի, Սիրիայի եւ Լիբանանի շուրջ 165 երիտասարդներ:
Բանակումի բացման արարողության ընթացքում հայ սկաուտներին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքը փոխանցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյանը: Միջոցառման կազմակերպիչներին գնահատանքի խոսք ուղղեց նաեւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ եպիսկոպս Չուլջյանը: