Մեծ Եղեռնի զոհերի սրբադասման հարցի շուրջ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հանձնաժողովի չորրորդ ժողովի
Սույն թվականի օգոստոսի 22-25-ը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության մայրավանքում գումարվեց Մեծ Եղեռնի զոհերի սրբադասման հարցի շուրջ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հանձնաժողովի 4-րդ ժողովը:
Առավոտյան ժամը 930-ին հանձնաժողովի անդամները Անթիլիասի մայրավանքի Ս. Ստեփանոս Նահատակաց մատուռում հոգեհանգստյան արարողություն կատարեցին առավել քան 1.5 միլիոն նահատակների հոգիների խաղաղության համար:
Ժողովն անդրադարձավ նախորդ երեք հանդիպումների արձանագրություններում արծարծված առկախ մնացած հարցերին և կատարեց անհրաժեշտ ցուցումներն այդ հարցերի պատասխանների ձևակերպումներն ամբողջացնելու համար: Ժողովը բանաձևեց ներքոհիշյալ հարցերի պատասխանները.
Քրիստոսի Ընդհանրական Եկեղեցին ինչպե±ս էր հռչակում իր սրբերին.
Ի±նչ պայմաններ են անհրաժեշտ եղել, որ մեր Եկեղեցին որևէ անձի սուրբ ճանաչի.
Ինչպե±ս և ու±մ միջոցով էր կատարվում սրբադասումը Հայ Եկեղեցում.
Ինչու± Հայ Եկեղեցին վերջին 500 տարիների ընթացքում որևէ սուրբ չի հռչակել:
Հանձնաժողովի կյանքի կոչվելուց հետո իր աշխատանքների վերաբերյալ մեկ անգամ ևս ընթերցվեցին հայ մամուլի մեջ տեղ գտած հրապարակումներն ու հոդվածները և հաստատվեց.
գնահատել հոդվածագիրների նախանձախնդրությունն այս հարցի կապակցությամբ.
արձանագրել, որ այդ հրապարակումների մեջ եղած բազմաթիվ մտահոգություններն արդեն իսկ նկատի են առնվել հանձնաժողովի նախորդ երեք ժողովներում և դրանց գրավոր արտահայտությունները տեղ են գտել ժողովների արձանագրություններում.
արձանագրել նաև, որ այդ հրապարակումներում կան որոշ թյուրիմացություններ և թյուրըմբռնումներ, որոնք գալիս են հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ ոչ լիարժեք տեղեկություն ունենալուց, ինչպես նաև խնդրո առարկա նյութերի մասին պակասավոր իմացությունից և սուբյեկտիվ վերաբերմունքից.
միաժամանակ օգտակար համարել հետայսու ևս այս հարցի կապակցությամբ արտահայտվող ամեն մի դիտողություն և մտահոգություն, որոնք պիտի նկատի առնվեն և քննարկվեն հանձնաժողովի կողմից:
Հանձնաժողովը հատուկ կարևորությամբ մեկ ամգամ ևս հաստատեց, որ Մեծ Եղեռնի զոհերի սրբադասման հարցը բնավ քաղաքական աստառ չունի և չպետք է ունենա: Հայ Եկեղեցին ինչպես անցյալում, այնպես էլ 20-րդ դարասկզբին ունեցել է Քրիստոսի անվան համար իրենց կյանքը նվիրաբերած նահատակներ, որոնց սրբադասման հնարավորությունը կազմում է այս հանձնաժողովի քննարկումների առանցքը:
Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունեց հանձնաժողովի անդամներին և իր օրհնություններն ու բարեմաղթանքները բաշխեց նրանց` մաղթելով արդյունավետ աշխատանք:
Հանձնաժողովի առաջիկա աշխատանքային հանդիպումը տեղի կունենա 2011թ. դեկտեմբերի 5-10-ը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:
Հանձնաժողովի դիվան
25 օգոստոսի, 2011թ.
Անթիլիաս, Լիբանան