Մեծ Եղեռնի 97-րդ տարելիցը Հնդկաստանում

Մեծ Եղեռնի 97-րդ տարելիցը Հնդկաստանում 25.04.2012
Մեծ Եղեռնի 97-րդ տարելիցը Հնդկաստանում

 

 2012 թվականի ապրիլի 24-ին հնդկահայ համայնքը, Եկեղեցու վարչությունը, Հա-յոց մարդասիրական ճեմարանի սաները, ուսուցիչները և  պաշտոնեությունը առա-վոտյան հավաքվել էին Կալկաթայի Սուրբ Նազարեթ Մայր եկեղեցում` ոգեկոչելու Հայոց մեծ եղեռնի միլիոն ու կես անմեղ նահատակաց 97-րդ տարելիցը:

Եկեղեցու բակում` Ցեղասպանության զոհերի հուշակոթողի մոտ, տեղի ունեցավ հոգեհանգստյան կարգ` հանդիսապետությամբ հնդկահայոց հոգեւոր հովիվ, Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Հոգեշնորհ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանի հանդիսապետությամբ: Ներկաներն աղոթեցին Հայոց Մեծ Եղեռնի անմեղ նահատակների հոգիների խաղաղության համար և խոնարհվեցին` ծաղիկներ զետեղելով հուշարձանին:

       Հնդկաստանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը կառուցվել է 1965 թվականին` Մեծ եղեռնի հիսնամյա տարելիցի առիթով: Հնդկահայ համայնքը, անսալով երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի 1964 թվականի օգոստոս 17-ի Սրբատառ Կոնդակին, «…Մենք, Հայրապետ Ամենայն Հայոց, մեր ազգի պատմութեան մեծ ողբերգութեան յիսնամեայ տարելիցի սեմին, այսու Մեր կոնդակաւ, կ’առաջադրենք ու կը հրահանգենք` ա. որ յառաջիկայ 1965 տարին հռչակուի մեր եկեղեցիին և համայն մեր ժողովուրդին համար ազգային սուգի և աղօթքի տարի…», Սուրբ Նազարեթ Մայր եկեղեցու հյուսիսային պատի տակ կառուցվում է մարմարե հուշարձան: