Մարդասիրական օգնություն
2007 թ. հուլիսին «Միջազգային ուղղափառ քրիստոնեական բարեգործություն» ամերիկյան կազմակերպությունը Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամին նվիրատվության կարգով տրամադրել է 11 250 երկշերտ բամբակյա վերմակներ:
Վերմակների բաշխման նախապատվությունը տրվեց ըստ անհրաժեշտության` Հայ Առաքելական Եկեղեցու հայաստանյան եւ Արցախի թեմերին, Կլոր Սեղանի գործընկեր կրոնական այլ հարանվանությունների մի շարք կառույցներին, ամառային ճամբարներին, ծերանոցներին եւ մանկատներին, զոհված կամ հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքներին, փախստականներին, կրթական հաստատություններին:
Վերմակների բաշխման գործընթացը լիովին համապատասխանում էր պլանավորմանը: Հաշվի առնելով շահառուների ներկայարված հայտերի ու խնդրագրերի քանակությունը` ակնհայտ է, որ վերմակները ծառայելու են ճիշտ նպատակին:
ԵՀԽ միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամը հիմնվել է 1997 թվականին, իր գրասենյակն ունենալով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, գործունեություն ծավալելով հիմնականում կրթության, մարդասիրական օգնության, գյուղատնտեսական, առողջապահական եւ համայնքների սոցիալական զարգացման ոլորտներում: