Մարդասիրական ճեմարանի ղեկավարը ազատ է արձակվել
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական բարձր տնօրինությամբ Կալկաթայի Հայկական Մարդասիրական ճեմարանի ղեկավարի (մենեջեր) պաշտոնից ազատ է արձակվել տիկին Սոնյա Ջոնը:
Մարդասիրական ճեմարանի ղեկավարի պարտականությունների իրականացման համար Նորին Սրբության կողմից նշանակվել է ժամանակավոր հանձնախումբ` գլխավորությամբ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի միաբան Տ. Օշական վարդապետ Գյուլգյուլյանի: Ճեմարանի վարչական կառավարչի պարտականությունները շարունակում է կատարել Տիգրան սրկ. Բաղումյանը: