Մայր Տաճար եւ Խոր Վիրապ կտարվեն Ս. Գրիգոր Լուսավորչի մասունքները
Հունիսի 12-ին` Ս. Գրիգոր Լուսավորչի` Վիրապից ելնելու տոնի նախօրեին, ժամը 1800-ին, հանդիսավոր թափորով Միածնաէջ Մայր Տաճար կբերվեն Ս. Գրիգոր Լուսավորչի մասունքները:
Հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կկատարվի նախատոնակի արարողություն, որի ընթացքում ուխտավոր հայորդիները հնարավորություն կունենան մեր հավատի հոր սրբազան մասունքներից օրհնություն ստանալ:
Հունիսի 13-ին` ժամը 900-ին, Ս. Գրիգոր Լուսավորչի մասունքները կտարվեն Խոր Վիրապի վանք, ուր տոնի առիթով կմատուցվի Սուրբ Պատարագ: