Մայր Աթոռի ներկայացուցիչները կմասնակցեն ԱՄՆ Հայոց թեմերի տարեկան ժողովներին

Մայիսի 4-6-ը Չելմսֆորդում եւ Փասադենայում տեղի կունենան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու ԱՄՆ Արեւելյան եւ Արեւմտյան թեմերի թեմական տարեկան ժողովները:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ Արևելյան թեմում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կներկայացնեն Տ. Խորեն քհն. Կիրակոսյանը եւ Տ. Ադամ քհն. Մակարյանը, իսկ Արեւմտյան թեմում` Տ. Վահրամ քհն. Մելիքյանը եւ Տ. Ղեւոնդ քհն. Մայիլյանը:

Մայիսի 2-3-ը արժանապատիվ քահանաները մասնակցեցին նաեւ թեմերի քահանայից ամենամյա ժողովներին:

Մայր Աթոռի ներկայացուցիչները կլինեն նաեւ Հյուսիսային Ամերիկայի հայկական համայնքներում ու ծխերում: