Մայր Աթոռի դիվանապետն ընդունեց ԱՊՀ վերահսկիչ մարմինների ղեկավարներին
Սեպտեմբերի 30-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն ընդունեց Հայաստանում անցկացվող ԱՊՀ բարձրագույն վերահսկիչ մարմինների ղեկավարների 10-րդ նիստի մասնակիցներին:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունից ողջունելով հյուրերի այցը ամենայն հայոց հոգեւոր կենտրոն` Արշակ Սրբազանն անդրադարձավ ԱՊՀ երկրների միջեւ տարբեր մակարդակներում սերտացող համագործակցության կարեւորությանը եւ նիստի ընթացքում քննարկված հարցերի շրջագծին:
Հանդիպման ընթացքում վերահսկիչ մարմինների ղեկավարներին ներկայացվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հիմնադրման պատմությունը եւ կարեւոր առաքելությունը աշխարհասփյուռ հայ ժողովրդի կյանքում:
Հյուրերն այցելեցին նաեւ Մայր Աթոռի թարգարանները, ծանոթացան հոգեւոր մշակույթի ցուցանմուշներին: