Մայր Աթոռը ներկայացնում է Ավագ Շաբաթվա ծրագիրը

Մայր Աթոռը ներկայացնում է Ավագ Շաբաթվա ծրագիրը

Մայր Աթոռը սիրով հայտարարում է 2013 թ-ի Ավագ Շաբաթվա եւ Զատկական արարողությունների ծրագիրը: Բոլոր արարողությունները տեղի կունենան Ս. Էջմիածնի Մայր Տաճարում: Աշխարհասփյուռ մեր հավատացյալներին հրավիրում ենք մասնակցելու մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարությանը նվիրված արարողություններին: Աշխարհասփյուռ հայ համայնքը կարող է դիտել Զատկական Սուրբ Պատարագը կիրակի օրը` Մարտի 31-ին, Հայաստանի Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում, որը կհեռարձակվի արբանյակային կապի միջոցով:

Կիրակի, Մարտ 24, 2013

Ծաղկազարդ

10:00 - Անդաստան
11:00 - Սուրբ Պատարագ
17:30 - Դռնբացեք

Երեքշաբթի, Մարտ 26, 2013

ԱՎԱԳ Երեքշաբթի
Հիշատակ է տասը կույսերի առակի

17:30 - Երեկոյան ժամերգություն

Հինգշաբթի, Մարտ 28, 2013

ԱՎԱԳ ՀԻՆԳՇԱԲԹԻ
Հիշատակ է մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի խորհրդավոր ընթրիքի

07:30 - Առավոտյան ժամերգություն և Կարգ ապաշխարողաց
10:30 - Սուրբ Պատարագ
16:00 - Ոտնլվայի կարգ’ ի հիշատակ Հիսուս Քրիստոսի 12 աշակերտների ոտքերի լվացման: Արարողությունը կկատարվի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ:
19:00 - Խավարման կարգ’ ի հիշատակ մեր Տիրոջ’ Հիսուս Քրիստոսի մատնության:

Ուրբաթ, Մարտ 29, 2013

ԱՎԱԳ ՈՒՐԲԱԹ
Հիշատակ է մեր Տիրոջ’ Հիսուս Քրիստոսի չարչարանքների եւ խաչելության

12:00 - Խաչելության կարգ:
17:30 - Թաղման կարգ: Ավարտին կկատարվի նախատոնակ, որի ընթացքում Հիսուս Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը հանդիսավոր թափորով կշրջվի Տաճարի շուրջ: Արարողությունը կհանդիսապետի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը:

Շաբաթ, Մարտ 30, 2013

ԱՎԱԳ ՇԱԲԱԹ
Ճրագալույց Սուրբ Զատկի

17:30 - Երեկոյան ժամերգություն, որին կհաջորդեն սուրբգրային ընթերցվածքներն ու Դանիել մարգարեի թուղթը, ապա կմատուցվի Ս. Պատարագ, որից հետո կկատարվի նախատոնակ:
18:00 - Սուրբ Պատարագ

Կիրակի, Մարտ 31, 2013

ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿ
Յարութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի:
Հիշատակ է մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության

10:30 - Հայրապետական Ս. Պատարագ, որի ընթացքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Հարության տոնի առիթով Հայրապետական իր պատգամը կուղղի աշխարհասփյուռ համայն հայ ժողովրդին:

Երկուշաբթի, Ապրիլ 01, 2013

Բ. օր զկնի Զատկի: Յիշատակ մեռելոց

10:30 - Սուրբ Պատարագ
11:45 - Հոգեհանգստյան Պաշտոն