Մայր Աթոռը հայտարարում է Ավագ Շաբաթվա ծրագիրը

Մայր Աթոռը հայտարարում է Ավագ Շաբաթվա ծրագիրը

Մայր Աթոռը սիրով հայտարարում է 2015 թ-ի Ավագ Շաբաթվա եւ Զատկական արարողությունների ծրագիրը: Բոլոր արարողությունները տեղի կունենան Ս. Էջմիածնի Մայր Տաճարում: Աշխարհասփյուռ մեր հավատացյալներին հրավիրում ենք մասնակցելու մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարությանը նվիրված արարողություններին: Աշխարհասփյուռ հայ համայնքը կարող է դիտել Զատկական Սուրբ Պատարագը կիրակի օրը` ապրիլի 5-ին, Հայաստանի Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում, որը կհեռարձակվի արբանյակային կապի միջոցով: Միջազգային հեռուստատեսության հեռարձակման ծրագիրը կհրապարակվի շուտով:

ԾԱՂԿԱԶԱՐԴ – Մարտ 29

10:30 – Աշխարհի չորս կողմերի օրհնության կարգ (Անդաստան), որից հետո` Երեխաների օրհնության կարգ
11:00 - Սուրբ Պատարագ
17:30 - Դռնբացեք

ԱՎԱԳ ԵՐԵՔՇԱԲԹԻ – Մարտ 31
Հիշատակ է տասը կույսերի առակի
17:30 - Երեկոյան ժամերգություն

ԱՎԱԳ ՀԻՆԳՇԱԲԹԻ – Ապրիլ 2
Հիշատակ է մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի խորհրդավոր ընթրիքի
07:30 - Առավոտյան ժամերգություն և Կարգ ապաշխարողաց
10:30 - Սուրբ Պատարագ
16:00 - Ոտնլվայի կարգ’ ի հիշատակ Հիսուս Քրիստոսի 12 աշակերտների ոտքերի լվացման: Արարողությունը կկատարվի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ:
19:00 - Խավարման կարգ՝ ի հիշատակ մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի մատնության եւ չարչարանքների:

ԱՎԱԳ ՈՒՐԲԱԹ – Ապրիլ 3
Հիշատակ է մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի չարչարանքների եւ խաչելության

12:00 - Խաչելության կարգ:
17:30 - Թաղման կարգ: Ավարտին կկատարվի նախատոնակ, որի ընթացքում Հիսուս Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը հանդիսավոր թափորով կշրջվի Տաճարի շուրջ: Արարողությունը կհանդիսապետի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը:

ԱՎԱԳ ՇԱԲԱԹ – Ապրիլ 4
Ճրագալույց Սուրբ Զատկի

17:30 - Երեկոյան ժամերգություն, որին կհաջորդեն սուրբգրային ընթերցվածքներն ու Դանիել մարգարեի թուղթը, ապա կմատուցվի Ս. Պատարագ:
18:00 - Սուրբ Պատարագ

ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿ – Ապրիլ 5
Յարութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի:
Հիշատակ է մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության

10:30 - Հայրապետական Ս. Պատարագ, որի ընթացքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Հարության տոնի առիթով Հայրապետական իր պատգամը կուղղի աշխարհասփյուռ համայն հայ ժողովրդին:

Բ. օր զկնի Զատկի: Յիշատակ մեռելոց – Ապրիլ 6

10:30 - Սուրբ Պատարագ
11:45 - Հոգեհանգստյան Պաշտոն