Մայր Աթոռը հայտարարում է Ավագ Շաբաթվա ծրագիրը

Մայր Աթոռը սիրով հայտարարում է 2011 թ-ի Ավագ Շաբաթվա եւ Զատկական արարողությունների ծրագիրը: Բոլոր արարողությունները տեղի կունենան Ս. Էջմիածնի Մայր Տաճարում: Աշխարհասփյուռ մեր հավատացյալներին հրավիրում ենք մասնակցելու մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարությանը նվիրված արարողություններին: Աշխարհասփյուռ հայ համայնքը կարող է դիտել Զատկական Սուրբ Պատարագը կիրակի օրը` ապրիլի 24-ին, Հայաստանի Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում, որը կհեռարձակվի արբանյակային կապի միջոցով: Միջազգային հեռուստատեսության հեռարձակման ծրագիրը կհրապարակվի շուտով:

Հինգշաբթի, ապրիլ 21, 2011
ԱՎԱԳ ՀԻՆԳՇԱԲԹԻ
Հիշատակ է մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի խորհրդավոր ընթրիքի

07:30 - Կարգ ապաշխարհողաց
10:30 - Սուրբ Պատարագ
16:00 - Ոտնլվայի կարգª ի հիշատակ Հիսուս Քրիստոսի 12 աշակերտների ոտքերի լվացման: Արարողությունը կկատարվի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ:
19:00 - Խավարման կարգª ի հիշատակ մեր Տիրոջª Հիսուս Քրիստոսի մատնության:

Ուրբաթ, ապրիլ 22, 2011
ԱՎԱԳ ՈՒՐԲԱԹ
Հիշատակ է մեր Տիրոջª Հիսուս Քրիստոսի չարչարանքների եւ խաչելության

12:00 - Խաչելության կարգ:
17:30 - Թաղման կարգ: Ավարտին կկատարվի նախատոնակ, որի ընթացքում Հիսուս Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը հանդիսավոր թափորով կշրջվի Տաճարի շուրջ: Արարողությունը կհանդիսապետի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը:

Շաբաթ, ապրիլ 23, 2011
ԱՎԱԳ ՇԱԲԱԹ
Ճրագալույց Սուրբ Զատկի


17:30 - Երեկոյան ժամերգություն, որին կհաջորդեն սուրբգրային ընթերցվածքներն ու Դանիել մարգարեի թուղթը, ապա կմատուցվի Ս. Պատարագ, որից հետո կկատարվի նախատոնակ:
18:00 - Սուրբ Պատարագ

Կիրակի, ապրիլ 24, 2011
Յարութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի: ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿ

Հիշատակ է մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության

11:30 - Հայրապետական Ս. Պատարագ, որի ընթացքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Հարության տոնի առիթով Հայրապետական իր պատգամը կուղղի աշխարհասփյուռ համայն հայ ժողովրդին:

Ցեղասպանության զոհերի հիշատակի օր
16:30 - Հոգեհանգստյան արարողություն

Երկուշաբթի, ապրիլ 25, 2011
Բ© օր զկնի Զատկի£ Յիշատակ մեռելոց

10:30 - Սուրբ Պատարագ եւ Հոգեհանգիստ