Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ ՀՀ ԶՈՒ հոգևոր սպասավորների ժողով

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ ՀՀ ԶՈՒ հոգևոր սպասավորների ժողով 04.12.2015
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ ՀՀ ԶՈՒ հոգևոր սպասավորների ժողով

     Դեկտեմբերի 4-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ ՀՀ ԶՈՒ հոգևոր սպասավորների տարեվերջյան ամփոփիչ ժողովը` գլխավորությամբ ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի:
Բանակային կորպուսների հոգևոր պատասխանատուները հանդես եկան հաշվետու զեկույցներով` ներկայացնելով տարբեր զորամասերում ծառայող եկեղեցականների գործունեությունը:
     Ժողովի ընթացքում մասնավոր անդրադարձ կատարվեց զինվորների հետ տարվող հոգևոր-դաստիարակչական աշխատանքներին, քննարկվեցին նաև առաջիկա ծրագերին և ազգային-եկեղեցական տոներին առնչվող կազմակերպական հարցեր:
     Վերջում Վրթանես Սրբազանն իր օրհնությունը բերեց բանակի եկեղեցականներին` հորդորելով առավել մեծ նախանձախնդրությամբ շարունակել իրենց նվիրյալ և պատասխանատու ծառայությունը:
ՀՀ ԶՈՒ-ում այսօր հոգևոր սպասավորություն է իրականացնում 51 եկեղեցական: