Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվեց Գերագույն Հոգոր Խորհրդի ժողով

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվեց Գերագույն Հոգոր Խորհրդի ժողով 27.02.2009

 

Փետրվարի 25-26-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ գումարվեց Գերագույն Հոգոր Խորհրդի ժողով ընդլայնված կազմով:

Ժողովը բացվեց Տերունական աղոթքով: Ողջունելով Գերագույն Հոգոր Խորհրդի անդամներին` Ամենայն Հայոց Հայրապետն իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց ժողովականներին` հաջողություն մաղթելով ժողովի աշխատանքներին: Այնուհետ Վեհափառ Հայրապետի կողմից կատարվեցին ծանուցումներ նախորդ ժողովի ընթացքին կայացված որոշումների կատարման ընթացքի վերաբերյալ:

Օրակարգի քննարկումից հաստատումից հետո Վեհափառ Հայրապետը հրավիրեց Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության Կրոնական Ժողովի ատենապետ Գերաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին` տեղեկություններ հաղորդելու Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի առողջական վիճակի մասին: Սրբազան Հայրը հայտնեց, որ բժիշկների ախտորոշմամբ Պատրիարք Սրբազանի մոտ արձանագրված է հիշողության կորուստ նրա հիվանդությունն անբուժելի է: Արամ Սրբազանը նա տեղեկացրեց, որ Կրոնական Ժողովն այսուհանդերձ հայտարարել է Պատրիարքի ցկյանս լինելու հանգամանքի մասին: Սրբազան Հոր փոխանցմամբ` Կրոնական Ժողովը չի բացառել նա անհրաժեշտության դեպքում Աթոռակից Պատրիարքի ընտրության հնարավորությունը:

Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց Սրբազան Հորը ներկայացված տեղեկությունների համար ընդգծեց, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հարգելու է պոլսահայության կամքը որոշումները` առնված Պատրիարքության ընկալյալ կարգի կանոնադրական սկզբունքների համաձայն: Ապա Նորին Սրբությունը հրավիրեց ներկաներին` աղոթելու հայցելու Աստծո օրհնությունն ու զորակցությունը Պատրիարք Սրբազանին:

Այնուհետ քննության առնվեցին թեմական ծխական կանոնադրությունների ուղենիշերի վերամշակված նախագծերը, որոնց մասին զեկույցով հանդես եկավ թեմական ծխական կանոնադրությունների ուղենիշերի մշակման հանձնախմբի նախագահ Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը: Սրբազան Հայրը տեղեկացրեց, որ հանձնախմբում հանգամանորեն քննարկվել են թեմերից ստացված առաջարկությունները, որոնց արդյունքում ձավորվել է լրամշակված տարբերակը: Գերագույն Հոգոր Խորհուրդը գոհունակություն հայտնեց կատարված աշխատանքների համար հետքննարկման համապատասխան փոփոխություններով հաստատեց թեմական ծխական կանոնադրությունների նախագծերի լրամշակված տարբերակները: Առաջիկային հիշյալ փաստաթղթերը ներկացվելու են թեմական-ներկայացուցչական ժողովի քննարկմանը:

Կաթոլիկ-Արելյան Ուղղափառ Եկեղեցիների կողմից ստեղծված համատեղ աստվածաբանական հանձնախմբի 1-6 հանդիպումների արդյունքների մասին զեկուցեց Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը: Սրբազան Հայրը տեղեկացրեց, որ ստեղծվել է «Եկեղեցու էությունը, կառուցվածքը առաքելությունը» վերտառությամբ փաստաթուղթը:` Փաստաթուղթը Հայ Եկեղեցու աստվածաբանական տեսանկյունից քննելու Գերագույն Հոգոր Խորհրդին ներկայացնելու համար ստեղծվեց համապատասխան հանձնախումբ:

Գերագույն Հոգոր Խորհրդի նիստի ժամանակ ներկայացվեց նա Մայր Աթոռի տարեկան գործունեության ֆինանսական տեղեկագիրը:

Օրակարգում ընդգրկված էին նա ներեկեղեցական միջեկեղեցական կյանքին առնչվող հարցեր:

Ժողովը փակվեց Վեհափառ Հայրապետի օրհնության խոսքով «Պահպանիչ» աղոթքով: