Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նոր հրատարակությունները
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը տպագրել է հետեւյալ գրքերը`
1. «Ընդհանրական Եկեղեցու Հայրեր» շարքից հրատարակվել է Ս. Հովհան Ոսկեբերանի ճառերի երկրորդ հատորը: Ճառերի գրաբարից թարգմանությունը կատարել է Մարթա Արաբյանը:
2. «Արարատ»-ի ժառանգությունից տպագրվել է Արշակ Տեր-Միքելյանի երկերի ժողովածուն, որը հրատարակության են պատրաստել Մայր Աթոռի միաբաններ Տ. Գեւորգ աբեղա Սարոյանը եւ Արման սարկավագ Պողոսյանը:
3. «Վարք սրբոց» ժողովածուի երկրորդ հատորը: Գրաբարից թարգմանությունը կատարել է Արշակ Մադոյանը:
4. «Հոգեւոր ընթերցումներ» շարքից հրատարակվել են Խրիմյան Հայրիկի «Սիրաք եւ Սամվել» եւ «Պապիկ եւ թոռնիկ» երկերը, որոնք արեւելահայերենի է փոխադրել Արշակ Մադոյանը:
Վերոգրյալ 5 գրքերը հրատարակվել են «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի մեկենասությամբ: