Մայր Աթոռ Ս. Էջմիածնի պատվիրակությունը մասնակցեց Հայ Կաթողիկե Եկեղեցու նորընտիր պատրիարքի գահակալությանը

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի պատվիրակությունը մասնակցեց Հայ Կաթողիկե Եկեղեցու նորընտիր պատրիարքի գահակալությանը 10.08.2015
Մայր Աթոռի պատվիրակությունը մասնակցեց Հայ Կաթողիկե Եկեղեցու նորընտիր պատրիարքի գահակալությանը

    Օգոստոսի 9-ին, Զմմառի Ս. Տիրամոր վանքում, տեղի ունեցավ Հայ Կաթողիկե Եկեղեցու նորընտիր Պատրիարք Ամենապատիվ Գրիգոր-Պետրոս Ի Կապրոյանի գահակալության արարողությունը, որին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ մասնակցում էին Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը:
     Ս. Պատարագի վերջում Նաթան Սրբազանը նորընտիր Պատրիարքին փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույններն ու բարեմաղթանքները, ինչպես նաև Նորին Սրբության շնորհավորական խոսքն ընտրության առիթով:
«Առ Աստված աղոթքով և գոհունակությամբ համայն հայության սրբազնասուրբ կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մեր ուրախությունն ու զորակցությունն ենք հայտնում Ձեզ` Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Պատրիարք ընտրվելու առիթով: Ձեր բարի և նվիրական ծառայությամբ Դուք մշտապես եղել եք Տիրոջ խոսքի սպասավորն ու անխոնջ հովիվը` թե՛ իբրև ուսուցիչ, թե՛ իբրև հովիվ և թե՛ իբրև բարեխնամ առաջնորդ Ֆրանսիայի կաթողիկե հայոց համայնքի: Միածնաէջ Սուրբ Խորանի առաջ Մեր մաղթանքն է, որը Տերը պահի ու պահպանի Ձեզ և Ձեր հավատացելոց հոտը: Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում նաև Հայ կաթողիկե համայնքի ողջ հոգևորականաց դասին ու հավատացելոց, ովքեր Սուրբ Հոգու շնորհով Ձեզ վստահեցին Կաթողիկե հայոց առաջնորդությունը»,- ասվում է Վեհափառ Հայրապետի շնորհավորական ուղերձում: