Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հովանու ներքո կգործի երեխաների աջակցության կենտրոն

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հովանու ներքո կգործի երեխաների աջակցության կենտրոն

 

Հունիսի 30–ին` ժամը 18:00–ին, Երեւանի Արաբկիր համայնքի Ահարոնյան 2/2 հասցեում տեղի կունենա «Նագգաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոնի բացման արարողությունը:

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հովանու ներքո գործող երեխաների աջակցության կենտրոնը ծառայելու է ծնողազուրկ կամ ծնողներ ունեցող անապահով երեխաների համար:

«Նագգաշյան մանուկների տուն»-ը գործելու է Հայ Եկեղեցու ԱՄՆ Հայոց Արեւմտյան թեմի, հայկական բարեգործական «Մեր Հույս» կազմակերպության (ԱՄՆ) եւ անհատ բարերարների աջակցությամբ: