ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀՈԳԵՎՈՐ ՃԵՄԱՐԱՆԸ ԵՎ ՍԵՎԱՆԻ ՎԱԶԳԵՆՅԱՆ ԴՊՐԱՆՈՑԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆ 2008-2009 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանը եւ Վազգենյան Հոգեւոր դպրանոցը հայտարարում են 2008-2009 ուսումնական տարվա ընդունելություն: Ուսման տեւողությունն է 6 տարի: Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանը 2005 թ. մարտի 18-ին ՀՀ ԿԳ նախարարության N 322 լիցենզիայով ճանաչվել է որպես բարձրագույն ուսումնական հաստատություն: Գեւորգյան Ճեմարան ավարտողները ստանում են բակալավրի աստիճան եւ Աստվածաբանության մագիստրոսի կոչում:
Գեւորգյան Հոգեւոր Ճեմարան կարող են ընդունվել ՀՀ եւ արտասահմանյան երկրների մինչեւ 21 տարեկան ազգությամբ հայ եւ Առաքելական Սուրբ Եկեղեցու զավակներ, որոնք ունեն միջնակարգ (կամ ավելի բարձր) կրթություն:
Դիմորդները պետք է ներկայացնեն ներքոհիշյալ փաստաթղթերը.1. Դիմում,
2. Ինքնակենսագրություն,
3. Միջնակարգ (կամ ավելի բարձր) կրթության վկայական,
4. Բնութագիր,
5. Տեղեկանք բնակավայրից,
6. Տեղեկանք առողջության մասին (086 ձեւ),
7. Տեղեկանք թեմի առաջնորդից կամ շրջանի քահանայից,
8. Երկու լուսանկար 3 x 4 չափի,
9. Զինվորական հաշվառման գրքույկ,
10. Անձնագրի պատճեն,
11. Մկրտության վկայական:
Փաստաթղթերը պետք է ներկայացնել անձամբ:
Դիմումները ընդունվում են ամեն օր, բացի կիրակի օրերից, հուլիսի 10-ից մինչեւ օգոստոսի 20-ը ժամը 10:00-15:00-ը: Քննությունները կանցկացվեն օգոստոսի 25-30-ը, առավոտյան ժամը 9:00-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանում:
Տեղերը սահմանափակ են, ուստի դիմորդները պետք է լավ հանձնեն ընդունելության քննությունները: Բոլոր այն դիմորդները, ում չի թույատրվի մասնակցել քննություններին կտեղեկացվեն մինչեւ օգոստոսի 25-ը: Իսկ հարցազրույցներին եւ քննություններին մասնակցելու իրավունք ստացած դիմորդները պետք է ներկայանան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան Հոգեւոր Ճեմարան օգոստոսի 25-30-ը, առավոտյան ժամը 9:00-ին:
Յուրաքանչյուր դիմորդի հետ կանցկացվի հարցազրույց, ինչը հնարավորություն կտա պարզել դիմորդի`
Ընդունելության քննություններն անցկացվում են հետեւյալ առարկաներից.
1. Հայոց լեզու ( գրավոր, հարցարան),
2. Հայ գրականություն (բանավոր),
3. Հայ ժողովրդի պատմություն (բանավոր)
4. Երաժշտություն (ձայնային տվյալների ստուգում),
5. Օտար լեզու (հարցազրույց):
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել
374-10 517-180