Հունաստանի դեսպանը հրաժեշտ տվեց Գարեգին Բ Կաթողիկոսին
Սեպտեմբերի 17-ին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանում դիվանագիտական իր առաքելությունն ավարտած Հունաստանի Հանրապետության դեսպան տիկին Փանայոթա Մավրոմիխալիին:
Վեհափառ Հայրապետը բարձր գնահատեց դեսպանի երկամյա աշխատանքը Հայաստանում, նրա բերած ավանդն երկու երկրների ու ժողովուրդների միջեւ հարաբերություների զարգացման գործում:
Նորին Սրբությունը գոհունակություն հայտնեց Մայր Աթոռի եւ Հունաստանի դեսպանատան միջեւ առկա սերտ համագործակցության համար:
Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Հայրապետն իր բարեմաղթանքն հայտնեց դեսպանին` հաջողություն ցանկանալով դիվանագիտական իր հետագա ծառայության մեջ: