Հովհաննես Ծործորեցի. «Մեկնութիւն Աւետարանին որ ըստ Մատթէոսի»
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել ԺԳ-ԺԴ դդ. նշանավոր փիլիսոփա, մեկնիչ, քերական եւ մանկավարժ Հովհաննես Ծործորեցու Մատթեոսի Ավետարանի մեկնությունը: Հեղինակը, շարունակելով Ս. Ներսես Շնորհալու համանուն մեկնությունը, այն հասցրել է իր ավարտին:
Բնագիրը հրատարակվել է աշխատասիրությամբ Գոհար Ղազարյանի, Սեդա Ստամբոլցյանի, Գայանե Ներսիսյանի եւ համագործակցությամբ Հայաստանի Աստվածաշնչային ընկերության: Աշխատասիրողները Հովհաննես Ծործորեցու բնագրի 1825 թ. Կոստանդնուպոլսի հրատարակությունը համեմատել են Մաշտոցի անվան Մատենադարանում պահվող երկի հնագույն ձեռագրի հետ:
Գիրքը լույս է տեսել տեր եւ տիկին Արմեն եւ Նունե Սարգսյանների մեկենասությամբ: