Հոկտեմբեր ամսին կնշվի Խրիմյան Հայրիկի ծննդյան 190-ամյակը
2010 թ. հոկտեմբեր ամսին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կտոնախմբի երջանկահիշատակ Մկրտիչ Ա Խրիմյան Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան 190-ամյակը:
Այս առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ ստեղծվել է հատուկ հանձնախումբ` ատենապետությամբ Երեւանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգեւոր տեսուչ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի:
Առաջիկա ամիսներին հանձնախումբը կքննարկի եւ կկազմակերպի երանաշնորհ Հայրապետի ծննդյան 190-ամյակին նվիրված մի շարք հոբելյանական միջոցառումներ: