Հոգեւոր հովիվների նշանակում թեմերում
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Արիստակես աբեղա Այվազյանը, վերադառնալով Գերմանիայի հայոց թեմի Զաքսըն-Անհալտի շրջանում հովվական ծառայությունից, հոգեւոր սպասավորության է կոչվել Տավուշի փոխառաջնորդությունում:
Տ. Հուսիկ քահանա Գրիգորյանը, ավարտելով Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում իր հոգեւոր սպասավորությունը, հովվական ծառայության է նշանակվել Շիրակի թեմում: