Հոգեւոր հովիվների նշանակում Հայ Եկեղեցու թեմերում

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ծառայող երեք եկեղեցականներ իրենց հոգեւոր ծառայությունը կշարունակեն Հայ Եկեղեցու տարբեր թեմերում:

Հոկտեմբերի 1-ից Տ. Վարդ քահանա Գյոզալյանը եւ Տ. Առաքել քահանա Վարդազարյանը նշանակվել են ԱՄՆ Հայոց Արեւելյան Թեմ, իսկ Սերոբ սարկավագ Հովհաննիսյանը` Գերմանիայի Հայոց Թեմ` թեմակալ առաջնորդների իշխանության ներքո:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Գարեգին աբեղա Համբարձումյանը մեկնել է Մեծ Բրիտանիա, ուր իր աստվածաբանական ուսումը կշարունակի Մրֆիլդի «Հարության քոլեջում» (Շեֆիլդի համալսարան):