Հոգեհանգստյան արարողություն Մայր Տաճարում

Հոգեհանգստյան արարողություն Մայր Տաճարում 17.04.2010

 

Սեղմել այստեղ` Տեսահոլովակը դիտելու համար

Ապրիլի 17-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց հոգեհանգստյան արարողություն` ի հիշատակ ավիավթարի հետեւանքով զոհված Լեհաստանի Հանրապետության նախագահ Լեխ Կաչինսկու եւ նրա տիկնոջ Մարիա Կաչինսկու, Լեհաստանի պետական այրերի եւ եկեղեցականների:

Մինչ արարողության սկսվելը հանուն Ամենայն Հայոց Հայրապետի եւ Մայր Աթոռի միաբանության խոսք ասաց Մայր Աթոռի միաբան Տ. Փառեն եպս. Ավետիքյանը:

Արարողության ընթացքին հոգեւորականներն ու :մյուս ներկաները իրենց իրենց աղոթքը բարձրացրեցին առ Բարձրյալն Աստված` հայցելով Երկնավորից հանգստություն զոհերի հոգիներին եւ մխիթարություն հարազատներին:

Հավարտ արարողության ներկաներին իր խոսքով դիմեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր ցավակցությունն հայտնելով լեհ ժողովրդին ու Լեհաստանի իշխանություններին:Հոգեհանգստին ներկա էին Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ, դիվանագիտական առաքելությունների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, Հայաստանի լեհ համայնքի անդամներ:

Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաեւ ցավակցական գիր էր հղել Լեհաստանի Սեյմի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկուն: