Հոգեհանգստյան արարողություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 4-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ եւ հանդիսապետությամբ գերաշնորհ Տ. Տաթեւ արքեպիսկոպոս Սարգսյանի, հավարտ Սուրբ Պատարագի կատարվեց հոգեհանգստյան արարողություն «Ակօս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի հոգու խաղաղության համար, ով սպանվել էր հունվարի 19-ին, Ստամբուլում:
Մինչ արարողությունը ներկա հավատացյալներին խոսքով դիմեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Սրբազան Հայրն իր խոսքում կարեւորեց Հրանտ Դինքի գործունեությունը եւ հրավիրեց համախումբ աղոթքի ննջեցյալի հոգու հանգստության համար:
Արարողությանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, պոլսահայ համայնքի ներկայացուցիչներ: