Հոգեհանգստյան արարողություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Սեղմել այստեղ` Տեսահոլովակը դիտելու համար

Հունիսի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցվեց Ս. Պատարագ: Հավարտ Ս. Պատարագի նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կատարվեց հոգեհանգստյան արարողություն` հունիսի 19-ին ԼՂՀ Պաշտպանության բանակի շփման գոտում տեղի ունեցած դիվերսիոն հարձակման ընթացքին զոհված 4 հայ զինծառայողների հոգիների հանգստության համար:

«Սիրելի հավատացյալ հայորդիներ,

Վշտացյալ եւ տրտմյալ հոգիներով այս պահին հոգեհանգիստը կատարեցինք մեր այն չորս զավակաց հոգիների հանգստության համար, ովքեր հայրենի սահմանների պաշտպանության նվիրական գործում ծառայողական իրենց պարտքը կատարելիս` զոհվեցին ադրբեջանական կողմի տմարդի եւ նենգ հարձակման ժամանակ:Աղոթք բարձրացրեցինք ` հայցելով Երկնավոր Տիրոջը, որ իր լուսեղեն օթեւաններում ընդունի հոգիները մեր անմեղ չորս զավակների եւ Սուրբ Հոգու մխիթարությունը պարգեւի նրանց վշտակիր հարազատներին:

Սիրելիներ,

Քաջալերվելով ու գոտեպնդվելով ամոքեցեք ձեր վիշտն ու ցավը կորստի, որ միայն ձերը չէ այլ ողջ ժողովրդինը, որովհետեւ զոհվածը միայն անհատ ծնողի զավակը չէ, այլ նաեւ ազգի, հայրենիքի զավակն է, որ իր կյանքը պսակեց նահատակության պսակով հայրենիքի սիրույն համար:Միաժամանակ հպարտության զգացումը թող լինի ձեր հոգիներում, որովհետեւ դուք տվեցիք զավակներ ազգին ու հայրենիքին, ովքեր հայրենյաց սահմանների անդորրի պահպանության համար նվիրեցին իրենց կյանքը: Առաքյալի խոսքով ասած մահը ոչինչ է եւ ձեր զավակներն հաղթեցինյ մահվանը իրենց նահատակությամբ` դառնալով բարի օրինակը արիության ու հայրենիքի հանդեպ անմնացորդ սիրո ու նվիրումի մեր ժողովրդի զավակաց համար:

Մեր հորդորն ու պատգամն է ձեզ, որ Սուրբ Հոգու մխիթարությամբ մխիթարված ու գոտեպնդված, առանց ընկճվելու եւ տրտմելու, հպարտությամբ, բարձր ու պարզ ճակատով շարունակեք ձեր կյանքւի ընթացքը` հատատ համոզումով, որ մեր քաջարի չորս զոհյալ զավակները հավիտենապես կապրեն բոլորիս հոգիներում:

Թող Բարձրյալն Աստծո Աջը միշտ հովանի լինի ձեր վրա եւ Սուրբ Հոգու սերը շնորհն ու խաղախությունը լինի ամենքիս հետ այժմ եւ հավտյանս, ամեն»,- Հոգեհանֆստյան արարողությանը ներկա զոհվածների հարազատներին դիմելով հորդորեց Վեհափառ Հայրապետը: