Հոգեհանգստյան արարողություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Ապրիլի 17-ին, ժամը 1100-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի կունենա Հոգեհանգստյան արարողություն` ի հիշատակ ավիավթարի հետեւանքով զոհված Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու եւ նրա տիկնոջ, Լեհաստանի պետական այրերի եւ եկեղեցականների: