Հոգեհանգստյան արարողություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
Ապրիլի 24-ին, ժամը 1630-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Մայր Տաճարի հարեւանությամբ կանգնեցված Աղոթքի եւ ուխտի խաչքարի մոտ, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց հոգեհանգիստ 1915թ. Հայոց Եղեռնի նահատակների համար:
Արարողության ավարտին վերստին հնչեց ՙՔրիստոս հարյավ ի մեռելոց՚ ավետիսը` ազդարարելով մեր ժողովրդի պատմությամբ վկայված` Քրիստոսի հաղթական Հարության անխորտակ զորության մասին:
Արարողությանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ եւ բազում հավատավոր հայորդիներ:
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի այս հուշարձանը հայ նահատակներին նվիրված առաջին հուշարձանն է Հայաստանում£ Այն կառուցվել է 1965 թվականին երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախաձեռնությամբ` Հայոց ցեղասպանության 50-ամյա տարելիցի առիթով£ Հուշարձանը նաեւ խորհրդանշական գերեզման է ցեղասպանության զոհերի համար. 1965 թ. նոյեմբերին Աղոթքի եւ ուխտի խաչքար-հուշարձանի ներքո ամփոփվել են Դեր-Զորից բերված նահատակների աճյուններ:
Ապրիլի 24-ի առավոտյան, մինչ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առիթով մատուցված Հայրապետական Ս. Պատարագը, Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել էր նաեւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու բյուրավոր զոհերի անմար հիշատակին: