Հին Արեւելյան Ուղղափառ Եկեղեցիների եւ Հռոմեական Կաթոլիկ Եկեղեցու 5-րդ միջազգային հանձնախմբի նիստն ասորական Սուրբ Եփրեմ ուղղափառ վանքում
Հունվարի 30-ից փետրվարի 1-ն ասորական Սուրբ Եփրեմ ուղղափառ վանքում Անտիոքի Ասորական Ուղղափառ Եկեղեցու գահակալ Նորին Սրբություն Իգնատիոս Զաքքա Ա-ի հրավերով տեղի կունենա Արեւելյան Ուղղափառ Եկեղեցիների եւ Հռոմեական Կաթոլիկ Եկեղեցու 5-րդ միջազգային հանձնախմբի նիստը, որին Ամենայն Հայոց Կաթողիկոսությունից մասնակցում են Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Գրիգորյանը, ԱՄՆ Արեւելյան հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, իսկ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից Գերաշնորհ Տ. Օշական արքեպիսկոպոս Չոլոյանը եւ Միջեկեղեցական բաժնի վարիչ Գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Ալեմեզյանը:
Հանդիպման ընթացքում կքննարկվեն հարցեր, որոնք վերաբերում են էկումենիկ երկխոսության նպատակին: