Հառիճավանքի հոգեւոր դպրանոցը հայտարարում է 2010-2011 ուս. տարվա

Տեսանյութային տեղեկատվություն

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ առաջիկա ամիսներին կսկսի գործել Հայաստանի երրորդ հոգեւոր ուսումնական հաստատությունը` Հառիճավանքի հոգեւոր դպրանոցը:

Հառիճավանքի հոգեւոր դպրանոցը հայտարարում է ընդունելություն 2010-2011 ուս. տարվա համար: Հառիճավանքի հոգեւոր դպրանոց կարող են ընդունվել ՀՀ եւ այլ երկրների մինչեւ 21 տարեկան քաղաքացիներ, որոնք ունեն միջնակարգ (կամ ավելի բարձր) կրթություն եւ զավակն են Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու եւ որոնք հաջողությամբ կհանձնեն ընդունելության քննություններ հետեւյալ առարկաներից.

1. Հայոց լեզու (գրավոր, հարցարան),
2. Հայ գրականություն (բանավոր),
3. Հայոց պատմություն (բանավոր),
4. Երաժշտություն (երգեցողություն, լսողական ընդունակություն, ռիթմի զգացողություն),
5. Օտար լեզու (անգլերեն` ստուգարք):

Նախքան քննությունները դիմորդները տեսչության հետ ճանաչողական բնույթի զրույց կունենան հետեւյալ նյութերի շուրջ.

1. Սուրբ Գրքի իմացություն,
2. Հայ Եկեղեցու պատմության մասին գիտելիքներ,
3. Եկեղեցական փորձառություն,
4. Ինքնարտահայտվելու կարողություն:

Դիմումները եւ ներքոհիշյալ փաստաթղթերը պետք է անձամբ ներկայացնել Գեւորգյան հոգեւոր ճեմարանի քարտուղարություն`

1. Դիմում
2. Միջնակարգ (կամ ավելի բարձր) կրթության վկայական
3. Բնութագիր (դպրոցի տնօրենից)
4. Զինվորական դրության մասին փաստաթուղթ (բնօրինակը)
5. Բժշկական վավերացման տեղեկանք (086 ձեւ)
6. Երկու լուսանկար 3 X 4 չափի
7. Անձնագրի պատճեն
8. Ինքնակենսագրություն
9. Երաշխավորագիր թեմի առաջնորդից կամ շրջանի հոգեւոր հովվից
10. Տեղեկանք բնակավայրից
11. Մկրտության վկայական

Դիմումներն ընդունվում են ամեն օր, բացի կիրակիից, հուլիսի 20-ից մինչեւ օգոստոսի 21-ը, ժամը 10:00-16:00 (շաբաթ օրը մինչեւ ժամը 13:00):

Հասցե` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Գեւորգյան հոգեւոր ճեմարան (հեռախոս /010/ 517-185, /010/ 517-180):