Հաշմանդամ անձանց ժողով Կրետեում
Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 1-ը, Կրետեում (Հունաստան), տեղի ունեցավ հաշմանդամ անձանց տարածաշրջանային ժողով` կազմակերպված Եկեղեցիների համաշխարհային խորհրդի եւ Հաշմանդամների պաշտպանության էկումենիկ ցանցի կողմից:
Ժողովի քննարկման նյութ էր հաշմանդամների մասնակցությունը եկեղեցիների հոգեւոր, սոցիալական, տնտեսական ծրագրերին եւ հասարակական կյանքին: Ժողովի նպատակն էր ստեղծել հաշմանդամ անձանց միջտարածաշրջանային ու ազգային ցանցեր եւ նրանց ներգրավել եկեղեցիների ծրագրերում:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ժողովին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ներկայացնում էր Մայր Աթոռի աշխատակից տիար Վլադիմիր Սարգսյանը: