Հանդիպումներ նախադպրոցական ուսումնական հաստատությունների (ԲՈՒՀ) և նախակրթարանների տնօրենների հետ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը, հետամուտ լինելով հանրակրթության համակարգում հոգևոր-ազգային կրթադաստիարակչական ծրագրեր իրականացնելուն, թեմական կառույցների, ՀՀ Կրթության և գիտության նախարարության և Տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցաբար ընթացիկ տարվա Մեծի պահոց շրջանում ՔԴԿ տնօրեն Տ. Վարդան աբեղա Նավասարդյանի գլխավորությամբ հանդիպումներ էր կազմակերպել ՀՀ մարզերի նախադպրոցական ուսումնական հաստատությունների և նախակրթարանների տնօրենների հետ: Հանդիպումների հիմնական նպատակն էր տեղում ծանոթանալ ոլորտին առնչվող հոգևոր բնույթի մի շարք խնդիրների, առաջարկությունների, որոնք հիմք կդառնան հետագա ուղղորդված աշխատանքների ծավալման համար:
Հանդիպումների ընթացքում ՔԴԿ տնօրենը անդրադարձավ Մեծ պահքի խորհրդին, շեշտեց կրթական հաստատություններում ազգային-եկեղեցական տոները նշանավորելու կարևորությունը, ներկայացրեց նաև
Հայը և իր երգը՚ մանկական երգարանը, որը տրամադրվեց բոլոր ԲՈՒՀ-երին և նախակրթարաններին:
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ
Քրիստոնեական դաստիարակության կենտրոն