Հանդիպում Վատիկանում
Հունվարի 18-19-ը աշխատանքային այցով Հռոմ մեկնեց ԱՄՆ Հայոց Արեւելյան Թեմի Միջեկեղեցական Հարցերով պատասխանատու, ԵՀԽ կենտրոնական կոմիտեի գործադիր վարչությունում Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Վիգեն արք. Այքազյանը:
Հունվար 18-ին Սրբազան Հայրը հանդիպել է Վատիկանի պետքարտուղար Նորին Սրբազնություն Տարչիսիո կարդինալ Բերտոնեի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Խոսվել է համագործակցության առավել զարգաման, տարբեր երկրներում եւ այդ թվում Վրաստանի Հանրապետությունում կրոնական կազմակերպությունների իրավունքներին առնչվող խնդիրների շուրջ:
Այցի ընթացքում Սրբազան Հորն ընկերակցել է Կաթոլիկ Եկեղեցու Քրիստոնեական միությունը խրախուսող քահանայապետական խորհրդի Արեւելյան Եկեղեցիների հետ հարաբերությունների բաժնի պատասխանատու հայր Գաբրիել Քուիքը: