Հանդիպում Հունաստանի Զինված ուժերի հոգեւոր առաջնորդի հետ
Նոյեմբերի 5-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, տեղի ունեցավ ՀՀ Զինված ուժերում իրենց հոգեւոր սպասավորությունը բերող եկեղեցականների հոկտեմբեր ամսվա հերթական հաշվետու հավաքը` նախագահությամբ Հայոց բանակի հոգեւոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի:
Ժողովին մասնակցում էր նաեւ այս օրերին Հայաստանում գտնվող Հունաստանի Հանրապետության Զինված ուժերի հոգեւոր առաջնորդ Հայր Գեորգիոս Ապոստոլիկոսը: Վերջինս Հայ Եկեղեցու սպասավորներին ներկայացրեց Հունաստանի բանակում Հոգեւոր առաջնորդության առաքելությունը եւ տարիների ընթացքում ձեռք բերված փորձառությունը:
Հայր Ապոստոլիկոսը պատասխանեց նաեւ բանակում սպասավորող հոգեւորականների հարցերին: