Հանգուցյալ Տ. Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանի հուղարկավորությունը տեղի կունենա մարտի 11-ին

Հանգուցյալ Տ. Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանի հուղարկավորությունը տեղի կունենա մարտի 11-ին 10.03.2015
Հանգուցյալ Տ. Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանի հուղարկավորությունը տեղի կունենա մարտի 11-ին

     Մարտի 7-ին կյանքի 69-րդ տարում ի Տեր ննջած Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանի աճյունը Հայաստան կփոխադրվի մարտի 10-ին:

     Հանգուցյալ Սրբազանի վերջին օծման կարգը կատարվել է Ուկրաինայի հայոց թեմում: Հուղարկավորության արարողությունը տեղի կունենա մարտի 11-ին` ժամը 12.00-ին, Սուրբ Գայանե վանքում:

     Գրիգորիս Սրբազանի մարմինը կամփոփվի Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանական գերեզմանատանը: