Հանգուցյալ Աղան արքեպիսկոպոսի հուղարկավորությունը կկատարվի հոկտեմբերի 4-ին

Հանգուցյալ Աղան արքեպիսկոպոսի հուղարկավորությունը կկատարվի հոկտեմբերի 4-ին

Սեպտեմբերի 22-ին Սիդնեյում սրտի կաթվածից 66 տարեկան հասակում վախճանվեց Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Աղան արքեպիսկոպոս Պալիոզյանը:

Հոկտեմբերի 3-ին Սիդնեյի Սուրբ Հարություն եկեղեցում կկատարվի հոգեհանգստըան կարգը: Հոկտեմբերի 4-ին, հընթացս Սուրբ Պատարագի, կկատարվի բազմավաստակ հանգուցյալ Սրբազանի վերջին օծումը, ապա հուղարկավորության արարողությունը:

Արարողությունները կնախագահի Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Վանական խորհրդի նախագահ եւ Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի: