Հայրապետական տնօրինությամբ նշանակվել է Հունաստանի թեմի առաջնորդական տեղապահ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Հունաստանի Հայոց թեմի հոգեւոր հովիվ Տ. Խորեն աբեղա Առաքելյանը դեկտեմբերի 15-ից նշանակվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Հունաստանի թեմի առաջնորդական տեղապահ: