Հայրապետական շնորհավորական ուղերձ Ավետման տոնի առիթով
Ապրիլի 7-ին Սուրբ Աստվածածնի ավետման ու մայրության ու գեղեցկության տոների առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել կանանց ու մայրերին:
Հայրապետական ուղերձում ասվում է.
«Համայն հայության նվիրական սրբավայր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունը, շնորհավորանքը եւ բարեմաղթանքներն ենք բերում հավատավոր մեր ժողովրդին Սուրբ Աստվածածնի Ավետման տոնի եւ կանանց ու մայրերին` Մայրության եւ գեղեցկության օրվա առիթով:
Մայրական հոգատարության, սիրո եւ նվիրումի հիանալի օրինակ է Սուրբ Աստվածածինը բոլոր կանանց համար` արդյունավորելու իրենց բացառիկ դերն ու կոչումը ընտանիքի, ազգի եւ Հայրենիքի կյանքում:
Աղոթում ենք, որ Սուրբ Աստվածածնի բարեխոսությամբ Տերը օրհնի բոլոր կանանց եւ մայրերին` սիրառատ ոգով իրականացնելու բարի առաքելությունը` դաստիարակելու ազնիվ եւ առաքինազարդ զավակներ, նրանց կրթելու քրիստոնեական սուրբ արժեքների հանդեպ հավատարմության մեջ: Թող Տերը շնորհազարդի տիկնանց եւ օրիորդաց եւ պահի ու պահպանի Իր Ամենախնամ Սուրբ Աջի հովանու ներքո»: