Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների սրբապատկերը կտարվի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի

Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների սրբապատկերը կտարվի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի 04.09.2015
Հայոց Ցեղասպանության սրբապատկերը կտարվի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի

     Սեպտեմբերի 8-ին` Ս. Մարիամ Աստվածածնի ծննդյան տոնին` ժամը 10:30-ին, Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների սրբպատկերը, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռից կտեղափոխվի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի հավատացյալ հայորդիների խոնարհման և աղոթքի համար:
     

Սրբապատկերը օծվել է սույն թվականի ապրիլի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած Հայոց Եղեռնի զոհերի սրբադասման արարողության ժամանակ:

Սրբապատկերը մայր եկեղեցում կմնա մեկ ամիս: