Հայոց Ցեղասպանության 96-րդ տարելիցին նվիրված երթ եւ զատկական eaonμ Պատարագ Վարշավայում
Ամեն տարի` ապրիլի 24-ին, հայ ժողովուրդը Հայաստանում եւ աշխարհի տաn
μեր երկրներում նշում է Հայոց Ցեղասպանության μUaonավոր զոհերի հիշատակի օրը: Լեհաստանում μYակվող հայերը եւս անմասն չմնացին համազգային այդ իրադարձությունից:Երթը, որին մասնակցում էին հատկապես Վարշավա
μYակ հայերը, կազմակերպվել էր Հայ Առաքելական eaonμ Եկեղեցու լեհահայոց հոգեւոր հովիվ Տ. Տաճատ աμեղա Ծատուրյանի նախաձեռնությաUμ եւ վարշավաμYակ Էդգար Բրոյանի օժանդակությաUμ:Այս տարի Հիսուս Քրիստոսի Հարության տոնը համընկել է Հայոց Եղեռնի օրվան` ապրիլի 24-ին: Ուստի, Հայոց Ցեղասպանության 96-րդ տարելիցին նվիրված երթը Վարշավայում տեղի է ունեցել ապրիլի 22-ին` Հիսուս Քրիստոսի Խաչելության եւ կենարար Մահվան օրը:
Հայր Տաճատի հրավերին ընդառաջ` երթին իրենց մասնակցությունն են
μերել նաեւ Լեհաստանում հայ կաթոլիկ երեք եկեղեցիները ներկայացնող հովիվներից երկուսը` Հայր Թադեոս Իսակեւիչ-Զալեւսկին` Գլիվիցեից, եւ Հայր Արթուր Ավդալյանը` Վարշավայից:Երթն ավարտվել է Թուրքիայի դեսպանատան առջեւ, որտեղ տեղի է ունեցել Հոգեհանգստյան կարգ` Ցեղասպանության զոհ դարձած հայոց հոգիների խաղաղության համար: Այնուհետեւ օրվա խորհրդի հետ կապված հնչել են խոսքեր Հայր Տաճատ Ծատուրյանի, Հայր Թադեոս Իսակեւիչ-Զալեւսկու եւ Ռաֆիկ Ամիրյանի կողմից:
Հավարտ վերոհիշյալ արարողության հայ ժողովուրդն իր գրավոր
μaOauY է թողել Թուրքիայի դեսպանատան փոստարկղում:Իսկ կիրակի օրը` ապրիլի 24-ին, ժամը 12:00-ին, Լեհաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը տեղադրված Խաչքարի առջեւ տեղի է ունեցել Հոգեհանգստյան կարգ 20-րդ դարասկզμCY Արեւմտյան Հայաստանում ցեղասպանության զոհ դարձած հայոց հոգիների խաղաղության համար: Նույն օրը` ապրիլի 24-ին, ժամը 14:00-ին, Վարշավայի Ամենաeaonμ Աստվածածնի Ննջման եկեղեցում Լեհահայոց հոգեւոր հովիվ Տ. Տաճատ աμեղա Ծատուրյանի ձեռաUμ մատուցվել է eaonμ Պատարագ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի առիթով:
Եկեղեցին լեցուն էր հայ եւ օտար հավատացյալներով: Ի զարմանս ներկաների, Լեհաստանում առաջին անգամ հնչեց Կոմիտասյան քառաձայն Պատարագ, որը կատարում էին ազգությաUμ լեհ երիտասարդներ: Հայր Տաճատի րախուսանքի եւ ՎարշավաμYակ ՅաIaoμ Կոպչինսկու ջանքերի շնորհիվ երիտասարդները կարողացել էին հրաշալի պատրաստվել զատկական Պատարագին:
Աստվածային նախախնամությաUμ տարվույս ապրիլի 24-ը, որը միավորել էր Հայոց Ցեղասպանության հիշատակի օրը եւ Տիրոջ Հրաշափառ Հարության տոնը, Վարշավայում դրեց հիմքը Կոմիտասյան անկրկնելի Պատարագի: