«Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլը՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում

«Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի օլիմպիադայի  հանրապետական փուլը՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում 18.04.2015
«Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլը՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում

     Ապրիլի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Գևորգյան հոգևոր ճեմարանում տեղի ունեցավ «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլը` նախաձեռնությամբ ՀՀ Կրթության և գիտության նախարարության, Կրթության ազգային ինստիտուտի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի:
     2014-2015 ուսումնական տարում օլիմպիադայի տարածաշրջանային և մարզային փուլերը հաղթահարելուց հետո հանրապետական փուլ ներկայացան ՀՀ մարզերի և Երևանի հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանների 113 աշակերտներ:
     Օլիմպիադայի մասնակից աշակերտները նույն օրը Մայր Աթոռի միաբան սարկավագների ուղեկցությամբ եղան Մայր Տաճարում, այցելեցին Մայր Աթոռի թանգարաններ:

Քրիստոնեական դաստիարակության կենտրոն