Հայորդյաց տան բացում Էջմիածնում
Օգոստոսի 31-ին, ժամը 11:00-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղի կունենա Էջմիածին քաղաքի Հայորդյաց տան բացման արարողությունը:
Արարողությանը ներկա են լինելու հայորդյաց տան բարերարներ Տեր եւ Տիկին Հրաչ եւ Սյուզան Թուֆայանները, ազգային բարերարներ եւ հյուրեր:
Սիրով հրավիրում ենք Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին` լուսաբանելու հիմնարկեքի արարողությունը:
Լրագրողների համար նախատեսված մեքենան Էջմիածին կմեկնի օգոստոս 31-ին, առավոտյան ժամը 1015-ին, Արամ Խաչատրյան համերգասրահի առջեւից: