«Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցիչների գիտաժողով Օշականում

Հոկտեմբերի 13-20-ը, Ս. Թարգմանչաց տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի նախաձեռնությամբ Օշականի «Ս. Մեսրոպ Մաշտոց» դպրատանը տեղի կունենա Հայաստանի հանրակրթական դպրոցների «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցիչների գիտաժողով-հավաք, որին օրական կմասնակցեն շուրջ 50 ուսուցիչներ տարբեր մարզերից:

Գիտաժողովին բանախոսություններով հանդես կգան Մայր Աթոռի միաբանները` անդրադառնալով «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդմանը, ուսուցչի կարեւոր դերակատարությանը` իբրեւ Հայ Առաքելական Եկեղեցու ավանդության կրողի, հոգեւոր-բարոյական արժեքների սերմանողի եւ ազգային ու հոգեւոր դաստիարակի:

Գիտաժողովի մասնակիցներն ամեն օր Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կմասնակցեն առավոտյան աղոթքին եւ Ս. Մեսրոպի գերեզմանի մոտ կվերանորոգեն իրենց ուխտը: