Հայ Եկեղեցու Երիտասարդաց միավորման կենտրոնական գրասենյակի ժողով
Օգոստոսի 29-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Հայ Եկեղեցու Երիտասարդաց միավորման (ՀԵԵՄ) ընդհանուր հոգևոր պատասխանատու Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի նախագահությամբ տեղի ունեցավ ժողով, որին մասնակցում էին ՀԵԵՄ կենտրոնական գրասենյակի աշխատակազմը` հոգևոր տեսուչ Տ. Եղիշե վարդապետ Ավետիսյանի և գրասենյակի տնօրեն Գևորգ Մկրտչյանի գլխավորությամբ, ինչպես նաև երիտասարդական խորհրդի անդամները:
Ժողովի ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին ՀԵԵՄ-ի կանոնադրության մշակման գործընթացին, ՀԵԵՄ-ի 3-րդ պատգամավորական ժողովի նախապատրաստական աշխատանքներին, ինչպես նաև Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ՀԵԵՄ-ի կենտրոնական գրասենյակի կողմից կազմակերպվելիք միջոցառումներին:
Վերոհիշյալ հարցերի քննության համար որոշվեց նաև ժողով հրավիրել սեպտեմբերի 20-ին` հայաստանյան թեմերի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Կանոնադրության առնչությամբ որոշվեց լրամշակված նախագիծն ուղարկել թեմակալ առաջնորդներին ի քննություն: