Հայ Եկեղեցին մասնակցեց 2010թ. Ուինբերգի Համաշխարհային կրոնների որհրդաժողովին
Հայ Եկեղեցին իր մասնակցությունը բերեց սույն թվականի հունիսի 21-23-ը տեղի ունեցած համաշխարհային կրոնների խորհրդաժողովին, որին մասնակցում էին ավելի քան 100 կրոնական առաջնորդներ աշխարհի տարբեր մասերից: Խորհրդաժողովի նպատակն է ձեւավորել անապահով խավին օգնելու, հույս ներշնչելու եւ սատարելու ռազմավարություն:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական ներկայացուցիչն էր Ամերիկայի Միացյալ Նահանգների Եկեղեցիների Ազգային Խորհրդի նախագահ Տ. Վիգեն Արք. Այքազյանը: Խորհրդաժողովին մասնակցում էր նաեւ Կանադայի Եկեղեցիների Խորհրդի պատվիրակության անդամ, Կանադայի հայոց թեմի առաջնորդ Բագրատ Գալստյանը եւ Հակոբ սրկ. Արսլանյանը` որպես դիտորդ:
Ուինպեգում հավաքված քրիստոնյա, հրեա, մահմեդական, աբորիգեն, բահայ, բուդիստ, հինդու, շինտո եւ սիկհ ավանդական կրոնների ներկայացուցիչները գտան հոգու միասնությունը գլոբալ մարտահրավերների:
Եռօրյա խիստ հագեցած ժողովներից հետո, 8 համաշխարհային կրոնների եւ 20 երկրների կրոնական կազմակերպությունների 100 ավագ առաջնորդներ 13 երիտասարդ պատվիրակների հետ միասին միաձայն որոշեցին կառավարություններին հղել հակիրճ եւ պարզ պատգամ. հարգեք աղքատ եւ խոցելի խավի, հատկապես երեխաների հանդեպ ձեր պարտականությունները:
Առաջնորդների կողմից միաձայն ընդունված հայտարարությունը կոչ է անում քաղաքական ղեկավարներին` հարգել իրենց պարտականությունները, ինչպես նշված է ՄԱԿ-ի Հազարամյակի զարգացման նպատակների տասնամյա ծրագրում, պահել խոստումները աղքատության նվազման վերաբերյալ, հատկապես հանուն երեխաների, հստակեցնել կլիմայական փոփոխությունների վերաբերյալ գործողությունները եւ ռազմական բյուջեն տնօրինել խաղաղարար նպատակներով:
Այս հայտարարությունը` «Ղեկավարության եւ գործողության ոգեշնչման ժամանակը», հորդորում է քաղաքական առաջնորդներին, հատկապես Մեծ Ութնյակի ազգություններին, Հազարամյակի զարգացման նպատակներին հասնել` ուշադիր ունկնդրելով թույլ եւ խոցելի խավի ձայնը: Այս հայտարարությունը նաեւ կոչ է անում կառավարություններին`
- բոլոր հնարավոր քայլերը ձեռնարկել` Հազարամյակի զարգացման նպատակները իրականացնելու համար եւ 0.7% ՀՆԱ տրամադրել որպես զարգացման օգնություն.
- համոզվել, որ մարդկային գործոնով պայմանավորված վնասակար կլիմայական փոփոխությունը նախաարդյունաբերական փուլում չի գերազանցում 2 C.
- կտրուկ նվազեցնել ռազմական ծախսերը հօգուտ այլ երկրներին զարգացման օգնության հատկացման եւ մշտապես սահմանափակել միջուկային զենքին տրամադրված ծախսերը: