Հայ Եկեղեցին կմասնակցի Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 10-րդ վեհաժողովին

Հայ Եկեղեցին կմասնակցի Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 10-րդ վեհաժողովին 15.10.2013
Հայ Եկեղեցին կմասնակցի Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 10-րդ վեհաժողովին

Հոկտեմբերի վերջին տեղի կունենա Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) 10-րդ վեհաժողովը, որը համարվում է համաքրիստոնեական ամենաբազմաբովանդակ հանրահավաքը:

Ըստ ԵՀԽ գլխավոր քարտուղարի, ժողովը հնարավորություն կընձեռի վերականգնելու ամբողջ աշխարհում էկումենիկ շարժումը՝ միախառնելով ազնվությունը, խոնարհությունը և հույսը:

Իսկ թե ինչու է այդպես, ԵՀԽ գլխավոր քարտուղար, Նորվեգիայի լյութերական եկեղեցու հովիվ դոկտոր Օլավ Տվեյտն ասում է. «Խոնարհության, ազնվության և հույսի շնորհիվ ենք մենք աշխարհում միասին համատեղ կյանք վարում՝ որպես մարդկություն և Եկեղեցի, որտեղ արդարությունն ու խաղաղությունը հիմնական շարժիչ ուժերն են, այլ ոչ թե դատարկ բառեր»:

ԵՀԽ վեհաժողովը առաջնորդվելու է «Կյանքի´ Աստված, առաջնորդիր մեզ դեպի արդարություն և խաղաղություն» աղոթքով:

Վեհաժողովը տեղի կունենա Բուսանում (Կորեա), հոկտեմբերի 30- ից նոյեմբերի 8-ը :

Վեհաժողովին կմասնակցեն շուրջ 3.000 մասնակիցներ Ասիայից, Խաղաղ օվկիանոսի կղզիներից, Աֆրիկայից, Եվրոպայից, Միջին Արևելքից, Հյուսիսային Ամերիկայից և Լատինական Ամերիկայից, ինչպես նաև մի շարք երիտասարդներ և հազարավոր քրիստոնյա կորեացիներ:

Վեհաժողովում, Դոկտոր Տվեյտն իր հույսերի հիմքում տեսնում է ԵՀԽ ժառանգութունը, որը սկիզբ է առել 1948 թվականից և կրում է շարունակական բնույթ:  Մասնակից եկեղեցիները,- ասում է Տվեյտը,-  կօգտվեն ԵՀԽ-ի աշխատանքի պտուղներից:  Վերջին ԵՀԽ վեհաժողովից  հետո, որը տեղի ունեցավ  2006 թվականին Պորտո Ալեգրեյում (Բրազիլիա), հետագայի համար սահմանեց նոր էկումենիկ տեսլականի ուղղությունները: ԵՀԽ-ի կազմի մեջ մտնում են 345 եկեղեցիեր և դրանցից միայն մի քանիսը կներկայացվեն վեհաժողովին:

Տվեյտն ԵՀԽ վեհաժողովը համարում է ուսուցման բացառիկ հնարավորություն:

«Եկեղեցիները կվարեն բաց և ընդարձակ զրույցներ եկեղեցուն հուզող ներկայիս խնդիրների վերաբերյալ, ինպիսիք են առաքելությունը և ավետարանականությունը, հավատը և կարգը, արդարությունը, խաղաղությունը և միասնությունը: Այս երկխոսությունը կարևոր է ԵՀԽ-ի վեհաժողովի համար, քանի որ արդարությունն ու խաղաղությունն ուղղակիորեն արտացոլում են Երկնային Արքայության, Տիրոջ՝արարչի կամքի քրիստոնեակենտրոն արժեքները», -ասում է նա:

Ըստ Տվեյտի, ԵՀԽ կենտրոնական կոմիտեի առաջարկած արդարության և խաղաղության ուխտագնացության նախաձեռնությունը քրիստոնյաներին համախմբելու եզակի հնարավորություն է:

Այս հանգամանքը նույնպես արձագանք է ստացել Հռոմի Ֆրանսիս Պապի կողմից, ով վկայել է, որ Եկեղեցու առաքելությունն է ծառայել արդարությանը և խաղաղությանը:

«Այս արձագանքը մեզ օգնում է տեսնել սահմաններից և արգելքներից այն կողմ՝ միասնական Եկեղեցի լինելու ճանապարհին: Վեհաժողովը կիրականացնի այն, ինչ մենք ստացել ենք: Սակայն, մենք դեռ չենք ավարտել մեր առաքելությունը և մենք դեռ պետք է շարունակենք մեր աշխատանքը և աղոթքները հանուն քրիստոնեական միասնության»:

ԵՀԽ վեհաժողովը կներկայացնի աշխարհի տարբեր եկեղեցիներից բազմազան հոգևոր արտահայտություններ: Մասնակիցները նաև երկրպագության, սուրբգրային ուսուցման և աղոթքի միջոցով կներկայացնեն քրիստոնեական միասնությանը:

Տվեյտն ասում է, որ շատ կարևոր է վեհաժողովի կայացումը Հարավային Կորեայում: «Վեհաժողովը եկեղեցիների համար համաշխարհային եղբայրության վայր կդառնա, միավորվելով Կորեայի եկեղեցիների հետ, որոնք տարանջատման խնդրի առջև են կանգնել և կոչ են անում վերամիավորվել բաժանված Կորեական թերակզղու հետ»,- ասում է նա:

Միաժամանակ, հաշվի առնելով Ասիայի աճող տնտեսական կարգավիճակը, վեհաժողովը մեծ ներուժ է ձեռք բերում ապահովելու քննադատական և հուսալի ձայն գլոբալացման իրականության մեջ և զարգացման հարացույց, որը պետք է լինի արդար և կայուն: «ԵՀԽ վեհաժողովը եկեղեցիներին հնարավորություն է տալիս զորացնելու իրենց ընկալումները Ասիայի շրջանակներում՝ փոխըմբռնման, հոգատարության և երկխոսության միջոցով»,- ասում է նա:

«Աղոթելով, որ այս վեհաժողով մեզ կաջակցի հանդիպել կյանքի Աստծուն, մենք նաև ակնկալում ենք միասին առաջ ընթանալ արդարության և խաղաղության ուխտով»:

Առաջին ԵՀԽ վեհաժողովը կայացել է 1948 թվականին Ամստերդամում (Նիդերլանդներ): Ժողովներ են անցկացվել նաև Էվանստոնում (ԱՄՆ) 1954 թվականին, Նոր Դելիում(Հնդկաստան)1961 թվականին, Ուփսալայում(Շվեդիա) 1968 թվականին, Նաիրբորիում(Քենյա) 1975 թվականին, Վանկուվերում(Կանադա) 1983 թվականին, Կանբերայում(Ավստրալիա)1991 թվականին, Հարարե(Զիմբաբվե) 1998 թվականին և Պորտո Ալեգրեյում (Բրազիլիա) 2006  թվականին: