Համբարձման տոնը Մայր Աթոռում
Սեղմել այստեղ` Տեսահոլովակը դիտելու համար
Մայիսի13-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Ձրկչի համբարձման, ինչպես նաեւ Հայոց Հայրապետական Աթոռի Ս. Էջմիածին վերադարձի տոները: Հայ Եկեղեցու ծիսկարգի համաձայն Համբարձման տոնը կատարվում է Ս. Հարության տոնից քառասուն օրեր անց` հետեւողությամբ Ավետարանական այն պատումը, որ Ձրկիչն իր Հրաշափառ Հարությունից հետո քառասուն օրեր շրջեց երկրի վրա` երեւալով ու մխիթարելով Իր աշակերտներին:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում օրվա պատարագիչն էր Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանի տեսուչ Տ. Սահակ եպս. Մաշալյանը: Անդրադառնալով օրվա խորհրդին պատարագիչ Սրբազանը եւս մեկ անգամ նշեց Փրկչի համբարձման կարեւորությունը յուրաքանչյուր քրիստոնյայիս համար իբրեւ առհավատչյա Քրիստոսի երկնային փառքի ու նաեւ ազգային եկեղեցական մեր միասնության Մայր Աթոռի հովանու ներքո:
Հավարտ Ս. Պատարագի հնդիսապետությամբ Ն. Ս.Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կատարվեց Հայրապետական մաղթանք: