Համաշխարհային եւ ավանդական կրոնների առաջնորդների համաժողով Աստանայում

Համաշխարհային եւ ավանդական կրոնների առաջնորդների համաժողով Աստանայում

Մայիսի 30-ից 31-ը Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի նախաձեռնությամբ Աստանայում գումարվեց Համաշխարհային եւ ավանդական կրոնների առաջնորդների Դ. համաժողովը` «Խաղաղությունն ու համերաշխությունը` որպես մարդկության ընտրություն» խորագրով:

Համաժողովի ընթացքում քննարկվեցին «Կրոնական առաջնորդների դերը կայուն զարգացման գործում», «Կրոնը եւ կինը. հոգեւոր արժեքները եւ ժամանակակից մարտահրավերները», «Կրոնը եւ երիտասարդությունը» եւ այլ թեմաներ:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ համաժողովին մասնակցեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը եւ Գեղարքունիքի թեմի առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը: Ժողովին Նաթան արքեպիսկոպոսի կողմից ներկայացվեց նաեւ Ամենայն Հայոց Հայրապետի ողջույնի խոսքը համաժողովի մասնակիցներին: